27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

«Սասնա ծռեր»-ից Արամ Հակոբյանի կյանքը վտանգված է

Հայտարարություն Հայաստանի Հանրապետությունն այդպես էլ չի ապահովում դեռևս 2016թ. մարտ ամսից բազմաթիվ հիվանդություններով տառապող Արամ Հակոբյանի՝ պատշաճ բուժօգնություն ստանալու իրավունքը՝ չնայած բազմաթիվ գանգատներին, բողոքներին, նույնիսկ ՄԻԵԴ կանոնագրքի 39-րդ կանոնով բավարարված որոշմանը: Դեռևս 07․05․2017 թ․ որոշմամբ ՄԻԵԴ-ը նախազգուշացրել է կառավարությանը, որ Արամ Հակոբյանի առողջության համար անհրաժեշտ պայմանների չապահովումը կհանգեցնի Մարդու հիմնարար իրավունքների և ազատությունների պաշտպանության մասին եվրոպական  կոնվենցիայի 34-րդ հոդվածի խախտման։ Հիշեցնենք, որ 2016 թ․ մարտ ամսին Արամ Հակոբյանի մոտ ախտորոշվել են նյարդային և սրտանոթային համակարգի ծանր հիվանդություններ, իսկ հետագայում նրա առողջական վիճակն ավելի է վատացել և նա հայտնվել էր ըստ պաշտոնական վարկածի նախաինսուլտային վիճակում: Մինչ օրս նա տառապում է անընդհատյա շնչահեղձությունից։

Այսօր՝ 06․02․2018 թ․, թիվ ԵԷԴ/0090/01/17   գործով դատական նիստի ընթացքում Արամ Հակոբյանի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է․  հրավիրված շտապ օգնության անձնակազմը ախտորոշել է սրտի իշեմիկ հիվանդություն և սուր կորոնալ համախտանիշ, ինչպես նաև գաստրիտ, հայտնելով, որ Արամ Հակոբյանին անհրաժեշտ է սրտանոթների ստենդավորում: Այժմ Արամ Հակոբյանը գտնվում է «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում, և ամեն րոպե նրա կյանքին սպառնում է վտանգ, որի կանխարգելման ուղղությամբ չի իրականացվում որևէ արդյունավետ միջոց։ Մենք՝ Արամ Հակոբյանի պաշտպաններս, գրություն ենք ուղարկել  «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ՝ պահանջելով անհապաղ իրականացնել, ձեռնարկել Ա.Հակոբյանի կյանքի իրավունքի ապահովմանն ուղղված արդյունավետ միջոցներ (հետազոտություններ և համապատասխան բժշկական օգնություն/միջամտություն) և արդյունքների մասին հայտնել մեզ։

Միաժամանակ՝ վստահություն չունենալով  «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի նկատմամբ՝ պահանջել ենք մեր պաշտպանյալին տեղափոխել քաղաքացիական հիվանդանոց՝ համապարփակ և լիարժեք ստուգում իրականացնելու նպատակով։ Պետության կողմից նշված միջոցների (հետազոտություններ ու բուժում)  անհապաղ ձեռնարկման անհնարինության դեպքում խնդրել ենք այդ մասին մեզ հայտնել անհապաղ, որպեսզի Արամ Հակոբյանն իր առողջության պահպանման հարցը կարողանա լուծել իր միջոցների հաշվին: Այս գրության պատճենն ուղարկել ենք նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին, ՀՀ արդարադատության նախարարություն և  ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչություն։  

Պաշտպաններ՝ Դավիթ Գյուրջյան
Տիգրան Եգորյան
Լուսինե Հակոբյան

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ