27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիան չի տրորվի, թեկուզ ՀՀԿ-ը դեմ է ռեյտինգայինի վերացման (տեսանյութ)

«Միշտ էլ մեր դաշնակցական գործընկերներն այդ հարցի վերաբերյալ ունեցել են և ունեն իրենց ուրույն վերաբերմունքը, որը տարբեր է մեր տեսանկյունից, նրանց իրավունքն է»,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ պատասխանելով հարցին, թե այն, որ ՀՅԴ-ը կողմ է ռեյտինգային ընտրական համակարգի վերացմանը, իսկ ՀՀԿ-ն կողմ է, կարող է բերել կոալիցիոն գործընկերների միջև հակասությունների:

Շարմազանովը չի կարծում, որ ռեյտինգային ընտրակարգը խոչընդոտ է ՀՀ-ում ժողովրդավարական ընտրություններ անցկացնելու համար, և այս վերջին ընտրություններին որևէ խնդիր ռեյտինգային ընտրակարգի հետ կապված չի եղել: «Այս վերջին ընտրությունները ցույց տվեցին, որ ռեյտինգային ընտրակարգի դեպքում մենք կարողացանք կազմակերպել լավագույն պառլամենտական ընտրությունները մեր պատմության մեջ: Ռեյտինգային ընտրակարգն ավելի ժողովրդավարական է, քան փակ ցուցակներով ընտրական համակարգը, այդ դեպքում հնարավորություն ենք տալիս, որ կոնկրետ ընտրողն ընտրի, թե ով է լինելու իր թեկնածուն այդ տարածքից»:

ԱԺ նախագահի տեղկալի խոսքով՝ ռեյտինգային ընտրակարգի նպատակն է եղել կազմակերպել այնպիսի համամասնական կարգով ընտրություններ, որի արդյունքները որևէ մեկի համար խնդրահարույց չլինեն: «Ո՞րն է նպատակը, որ փոխենք, փոխենք փոխելո՞ւ համար»:

Դիտարկմանը, թե այս ընտրական համակարգը հնարավորություն է տալիս իշխանությանը, խորհրդարան բերի այն մարդկանց, ում ուզում է, նա արձագանքեց. «Իշխող ուժը չի բերում, ժողովուրդն է որոշում, իսկ հակառակ դեպքում իշխող ուժը կդնի մի հոգու ու ում ուզի, կմտցնի, ներկուսակցական պրոցես է սա, որը զարգացման է բերում»: 

Շարմազանովը հայտարարեց՝ կոոալիցիայի տրորում չի լինի, այդ հակասությունները տրորման չեն բերի, շատ հարցերում կան տարընկալումներ, բայց դրանք չեն բերի պառակտման: «Մեր օրակարգում նման հարցի քննարկում դրված չէ»,-նկատեց նա:

ԱԺ փոխնախագահը տրամաբանական կհամարեր այս առաջարկը, եթե ապրիլի 2-ի ընտրություններին ռեյտինգային ընտրությունը խոչընդոտ լիներ, և այդ մասին խոսեր նաև որևէ միջազգային կազմակերպություն: 

Դիտարկմանը, որ այդ ընտրություններին կաշառք էր բաժանվում գործարարների կողմից, ովքեր և ռեյտինգային կարգով քվե հավաքեցին, և եթե նրանք չլինեին, արդյոք օրինակ՝ ինքը Շարմազանովը կընտրվեր, ինչին նա պատասխանեց. «Իսկ ինչո՞ւ չէի անցնի»: Հարցին՝ ով ձայն կտար իրեն, նա ասաց. «Ինձ Լոռու մարզի բնակիչները նախընտրություն կտային: Ալավերդի քաղաքաից, որտեղից ես եմ, ՀՀԿ-ը 68 տոկոս ձայն է ստացել, ես Ալավերդու քաղաքապետ եմ առաջադրվել, երբ որ 28 տարեկան էի, ոչ ոք ինձ չէր պաշտպանում: Ես այն ժամանակ 3300 ձայն եմ հավաքել, հավատացած եղեք, որ հարգանքս էլ, հնարավորություններս էլ, շրջապատս էլ 12 տարվա մեջ շատացել են»:

Իսկ այն մասին, որ օրինակ Հայ ազգային կոնգրեսը հենց վարկանիշային թեկնածուներ չունենալու պատճառով չանցավ խորհրդարան, Շարմազանովն ասաց. «Բա եթե կուսակցությունը թեկնածու չունի, ինչպե՞ս է ուզում գալ պառլամենտ, 2-3 հոգանոց թիմով ո՞նց է հավակնում դառնալ 17 նախարարությունների տեր»:

Նա ավելացրեց, որ ՀՀԿ-ը կգնա այդ փոփոխության, երբ համոզվի, որ ռեյտինգային համակարգը խոչընդոտ է ժողովրդավարական ընտրությունների ու զարգացման համար:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ