27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Թուրքիան սպառնացել է հարվածել Մանբիչում գտնվող ամերիկացի զինվորներին

Թուրքիայի կառավարության խոսնակ Բեքիր Բոզդաղը անդրադարձել է երկրի զինուժի կողմից Սիրիայում քրդական ուժերի դեմ  իրականացվող «Ձիթենու ճյուղ» ռազմական օպերացիային:

Ըստ թուրքական «Milliyet»  թերթի կայքի՝ թուրք պաշտոնյան ասել է, որ իրենք թիրախավորելու են Սիրիայում տեղի քրդական «Ժողովրդավարական միություն կուսակցության» (ԺՄԿ-PYD) ռազմական թև հանդիսացող «Ժողովրդական ինքնապաշտպանական ջոկատներ»-ի (ԺԻՋ-YPG)  համազգեստը կրող ցանկացած զինյալի՝ հաշվի չառնելով վերջիններիս ազգային պատկանելիությունը:

Միջանկյալ նշենք, որ Թուրքիան Սիրիայի քրդական ուժերին համարում է ահաբեկչական կազմակերպություն, իսկ ԱՄՆ-ն աջակցում է տեղի քրդական ուժերին «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դեմ պայքարում: Դեպքեր են եղել, որ ամերիկացի զինվորները իրենց համազգեստի վրա փակցրել են Սիրիայի քրդական ուժերի զինանշանը:

«Եթե Դուք Աֆրինից դրանց չհանեք, ապա «Եփրատի վահան» գործողության նման ևս մի օպերացիա կիրականացնենք: Իսկ, եթե նրանք դուրս չգան Մանբիչից, մենք կմտնենք այնտեղ և կշարժվենք մինչև Եփրատ գետի արևելք: Թիրախավորելու ենք բոլոր նրանց, ովքեր կրում են Սիրիայի քրդերի զինվորական համազգեստը: Նույնիսկ ամերիկացիներին»,-ասել է Բոզդաղը:

Վերջինս տեղեկացրել է, որ Թուրքիան հետաքննություն է սկսել Սիրիայի քրդերի կողմից Թուրքիայի զինուժին պատկանող տանկի խոցման դեպքի վերաբերյալ: Բոզդաղի խոսքերով՝ ուսումնասիրվում է մասնավորապես, թե որ երկրին է պատկանում այն զենքը, որով խոցվել է թուրքական տանկը:

Հիշեցնենք, որ տեղի ունեցածի հետևանքով սպանվել էր 5 թուրք զինվոր:

Աղբյուր`    Ermenihaber.am
 
 
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ