27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

ՀՀԿ-ի համար զարմանալի չէ, որ մենք դեմ ենք. ՀՅԴ (տեսանյութ)

 «Մենք երբեք չեն հրաժարվել մեր մոտեցումներից։ Բայց տուրք տալով նրան, որ համախոհություն պիտի ձևավորվի՝ 4+4+4 ձևաչափով քննարկումների ժամանակ, ասացինք, որ հանուն դրա համաձայն ենք այդ տարբերակին, բայց առաջարկվող ռեյտինգային ձևը մեր համար անընդունելի էր։ Մենք մեր դիրքորոշումը ներկայացրել ենք մեր կոալիցիոն գործընկերոջը։ Նրանց համար զարմանալի չի, որ մենք դեմ ենք գործող կարգին»,- այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը։

Նա հավելեց, որ կոալիցիան պետք է կատարելագործի ընտրական օրենսգիրքը, որի մեջ իրենք Հանրապետական գործընկերոջ հետ ունեն խնդիր։ «Մենք ասում ենք, որ սա դասականից շեղում է՝ ռեյտինգը պետք է վերաբերի անձանց, ոչ թե տարածքների։ Մեր մոտ սկզբում տարածքների ռեյտինգավորում է տեղի ունենում, հետո դրա մեջ ըստ տարածքների ձեռք բերած ձայների բաշխվում են մանդատները, որն առաջացնում է այնպիսի անարդարություն, որը դուք այսօր տեսնում եք», – նշեց Ռուստամյանը։

Հիշեցնենք, որ «Ծառուկյան» խբակցությունը ևս հանդես է եկել ռեյտինգային ընտրակարգը վերացնելու մասին առաջարկով և կոչ արել Դաշնակցությանը միանալ իրեն։

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ