20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

Ամենամեծ սխալն այն էր՝ «Ղարաբաղ» կոմիտեն որոշում կայացրեց, որ գնում է իշխանության

 «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանի խոսքով՝ ղարաբաղյան շարժման հիմնական ձեռքբերումն այդ վիճակն էր, որ թույլ տվեց հաղթահարել եղած խնդիրները, երկրաշարժի հետևանքները: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց նա:

«Ամենամեծ հարստությունը, ամենակարևորը հայ մարդն էր, որ տեսանք, որ ռեալ երևույթ էր, մենք ձեռք բերեցինք ուղու պատկերացումը, թե ինչ ուղիով պետք է գնա մարդը, մենք ձեռք բերեցինք հազարավոր բարեկամներ աշխարհում»,-հավելեց նա:

Իսկ ամենամեծ սխալն, ըստ նրա, այն էր, որ «Ղարաբաղ» կոմիտեն որոշում կայացրեց, որ գնում է իշխանության: «Մենք պետք է պահպանեինք շարժումը՝ ժողովրդի ինքնակառավարման համակարգը, որովհետև շատերը շարժման տղաներից այլափոխվեցին, շարժումն էլ որակը կորցրեց»,-կարծում է Աշոտ Մանուչարյանը:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ