27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

«Ձև էլ չկա՝ հասկանալու սփյուռքի համար ընդունելի է, թե ոչ նախագահի թեկնածուն»

«Ես չեմ կարծում, որ սփյուռքի հետ կապված ինչ-որ նշանակություն ունենալու է նոր նախագահը, քանի որ  արտաքին քաղաքականության հետ կապված մեծ լիազորություններ նախագահը չունի, ինչը Սահմանադրությունից է գալիս»,-Henaran.am-ի հետ զրույցում նկատեց քաղաքագետ Արմեն  Գրիգորյանը:

«Մնացած  լիազորություններն էլ այնքան փոքր են, որ, կարծում եմ, դա նշանակություն չի ունենալու, ընդամենը քննարկումներ են, խոսքեր են, որ սփյուռքի համար ևս ընդունելի լինի, բայց ձև էլ չկա՝ հասկանալու սփյուռքի համար ընդունելի է, թե ոչ:

Մենք ունենք 7 միլիոնանոց սփյուռք, և դժվար է հասկանալ՝ ում համար կարող է ընդունելի լինել և ում համար՝ ոչ, այդ առումով նշանակություն էլ չունի, թե ով է լինելու»,-կարծում է նա:

Հիշեցնենք, որ ՀՀ նախագահի պաշտոնում ՀՀԿ-ը առաջարկում է Արմեն Սարգսյանի թեկնածությունը, նա դեռևս վերջնական պատասխան չի տվել՝ կընդունի առաջարկը, թե ոչ: Մինչ այդմ նա հանդիպում է տարբեր քաղաքական ուժերի, մշակութային գործիչների, գիտնականների հետ: Այս օրերին էլ արտերկրում է հանդիպումներ ունենում: 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ