27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

«Սասնա ծռեր»-ի անդամին «ճնշում» են. պաշտպանը կդիմի ՄԻԵԴ

 «Եթե քրեակատարողական հիմնարկը Աշոտ Պետրոսյանին նկարչական պարաագաներ չտրամադրի, ապա ես կդիմեմ մարդու իրավունքների եվրապական դատարան»,-այս  մասին այսօր  Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան եւ Նոր Նորքի նստավայրում հայտարարեց պաշտպան Հայկ Ալումյանը:

«Աշոտ Պետրոսյանի իրավունքները նաեւ քրեակատարողական հիմնարկում են խախտվում՝ չթույլատրելով, որ նա ստեղծագործի: Եթե դա հաշվեհարդար է, թող ասեն, որ դա հաշվերհարդար է, հակառակ դեպքում, անձն ունի ստեղծագործելու իրավունք, ինչո՞ւ է խախտվում նրա այդ իրավունքը: Անձին իր գործիքները չտրամադրելը անհարգալից եւ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունք , ինչն այս պահին պետությունը իրականացնում է Աշոտ Պետրոսյանի նկատմամբ, եթե այս իրավիճակը չուղղվի, ես այս հարցով կդիմեմ Եվրոպական դատարան»,- նշեց Հայկ Ալումյանը:

Հիշեցնենք, որ «Սասնա ծռեր» խմբի գործով դատաքննությունը մի քանի ամիս շարունակ չէր սկսվում, նիստերն անընդհատ տապալվում էին, որից հետո որոշում կայացվեց գործը բաժանել 3 մասի:

Նշենք, որ Արտուշ Գաբրիելյանը քննում է «Սասնա ծռեր» խմբի անդամներ Արմեն Լամբարյանի, Աշոտ Պետրոսյանի, Արթուր Մելքոնյանի, Տիգրան Սարգսյանի, Արթուր Սողոմոնյանի, Գառնիկ Հովակիմյանի, Հովհաննես Վարդանյանի, Մանվել Աթոյանի, Վարդգես Գեւորգյանի, Կարո  Եղնուկյանի եւ Խաչատուր Գիչյանի մասով գործը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ