Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը տեղափոխվեց ՛՛Ակտոբե՛՛
Հայաստանի ազգային հավաքականի եւ ՛՛Կրասնոդարի՛՛ կիսապաշտպան Մարկոս Պիզելին պայմանագիր է կնքել Ղազախստանի չեմպիոն ՛՛Ակտոբեի՛՛ հետ:
Ղազախական լրատվամիջոցները նշում են, որ ՛՛Ակտոբեն՛՛ բավականին մեծ գումարներ է առաջարկել 29-ամյա խաղացողի համար: Սպասվում է, որ հաջորդ շաբաթ Պիզելին վերջնականապես կպայմանավորվի տրանսֆերի հարցում: Իսկ նրա ներկայիս ակումբ ՛՛Կրասնոդարը՛՛ արդեն տվել է իր համաձայնությունը:
Նշենք, որ Պիզելին իր կարիերայում հանդես է եկել բրազիլական ՛՛Սան Կառլուշի՛՛, Երեւանի ՛՛Արարատի՛՛ ու ՛՛Փյունիկի՛՛ կազմում, ինչպես նաեւ Դոնեցկի ՛՛Մետալուրգի՛՛, եւ կրասնոդարյան 2 ակումների՝ ՛՛Կուբանի՛՛ ու ՛՛Կրասնոդարի՛՛ կազմերում: