01 Հունիսի, Saturday, 2024
KFC

Ավարտվեց Մեծ Պահքը. կադրեր Էջմիածնից /ֆոտո/

Այսօր ժամը 17.00-ին Հայ առաքելական եկեղեցիներում  մատուցվեց ճրագալույցի Ս. Պատարագ:

 Ճրագալույցի Ս. Պատարագ տարին 2 անգամ է մատուցվում` Ս. Ծննդյան եւ Ս. Հարության տոներին: Ճրագալույց նշանակում է` ճրագ (մոմ) լուցանել, այսինքն` վառել: Այդ օրը` երեկոյան, մարդիկ եկեղեցում վառված ճրագներն իրենց հետ տուն են տանում: Այն խորհրդանշում է աստվածային լույսը, եկեղեցու օրհնությունը:

Ճրագալույցը խորհրդանշում է բեթղեհեմյան աստղի լույսը, որն առաջնորդեց մոգերին դեպի Հիսուս Մանուկ:

Հունվարի 5-ի երեկոյան մարդիկ միմյանց ողջունում են “Քրիստոս Ծնվեց եւ Հայտնվեց”, “Օրհնյալ է Հայտնությունը Քրիստոսի” ավետիսով:

Ճրագալույցի Ս. Պատարագից հետո մարդիկ դուրս են գալիս պահեցողությունից:

Այսպիսով Հայ հավատացյալները նշում են Հիսուս ՔրիստոսիՍ. Ծննդյան տոնը:  Վաղը նույնպես Պատարագ կմատուցվի, որից հետո Ջրհնօրհնենքի արարողություն կլինի:

Ձեզ ենք ներկայացնում Սուրբ Էջմիածնում տեղի ունեցած Պատարագից լուսանկարներ, որոնք մեզ է տրամադրել Henaran.am-ի արտահաստիքային թղթակից Արթուր Խաչատրյանը:

Նախապես հայցում ենք Ձեր ներողամտությունը լուսանկարների որակի համար:

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ