14 Մայիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

՛՛Չելսիի՛՛ հայազգի սանը կտեղափոխվի Ուկրաինա

Հունվարի 5-ին Ուկրաինայի բարձրագույն խմբում հանդես եկող ՛՛Գովեռլան՛՛ կսկսի պատրաստվել Ուկրաինայի առաջնության երկրորդ հատվածին: Ակումբը մեկնել է Թուրքիա ուսումնամարզական հավաք անցկացնելու:Թիմի հետ են նաեւ պոտենցիալ նորեկներ, որոնց թվում է հայազգի 21-ամյա կիսապաշտպան Աշոտ Պողոսյանը:

Պողոսյանը Չելսիի ակադեմիայում է հայտնվել 10 տարեկան հասակում եւ այնտեղ անցկացրել է 5 տարի:

Պրոֆեսիոնալ մակարդակով հանդես է եկել ՛՛Բրետֆորդ՛՛ ակումբում: Վերջին թիմը, որտեղ հանդես է եկել Պողոսյանը, եղել է Իսպանիայի 4-րդ դիվիզիոնը ներկայացնող ՛՛Տերսերա Անդորրան՛՛:

Այժմ հայազգի կիսապաշտպանը կփորձի ամրապնդվել Ուկրաինական ակումբում:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ