Հայերի թիվը ՛՛Ակտոբեում՛՛ կավելանա
Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Լեւոն Հայրապետյանը, ով ներկա պահին մնացել է առանց ակումբի, կարող է իր կարիերան շարունակել Ղազախստանում: Այս մասին նշում են ղազախական լրատվամիջոցները:
Հայրապետյանը, ում վերջին ակումբը եղել է լեհական ՛՛Վիձեւը՛՛, առաջացրել է Ղազախստանի չեմպիոն ՛՛Ակտոբեի՛՛ հետաքրքրությունը:
Եթե կողմերը համաձայնության գան, ապա Հայրապետյանը ՛՛Ակտոբեի՛՛ հետ կմեկնի ուսումնամարզական հավաքների:
Հիշեցնենք, որ ՛՛Ակտոբեի՛՛ կազմում հանդես է գալիս Հայաստանի հավաքականի պաշտպան Ռոբերտ Արզումանյանը: