10 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

Մխիթարյանի ռեկորդը կգերազանցվի

Դորտմունդի ՛՛Բորուսիան՛՛ հետաքրքված է Սերբիայի ազգային հավաքականի եւ Լիսաբոնի ՛՛Բենֆիկայի՛՛ կիսապաշտպան Նեմանյա Մատիչի ծառայություններով: Նշենք, որ սերբ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքված են նաեւ անգլիական ակումները: Չնայած ՛՛Բենֆիկան՛՛ պատրաստ է խաղացողից բաժանվել միայն 50 միլիոն եվրոյով, բայց գերմանական ակումբը կփորձի ֆուտբոլիստին ձեռք բերել 30 միլիոն եվրոյով: Դա նշանակում է, որ տրանսֆերի կայանալու դեպքում Մատիչը կդառնա ՛՛Բորուսիայի՛՛ պատմության մեջ ամենաթանկ տրանսֆերը եւ կգերազանցի Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերային գինը: Հիշեցնենք, որ անցած ամռանը գերմանական գրանդը Հայաստանի հավաքականի առաջատար կիսապաշտպանի համար վճարել էր 27 միլիոն եվրո:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ