03 Մայիսի, Saturday, 2025
KFC

Ի՞նչ վիճակում է Արա լեռը բարձրանալիս տուժած Էդգար Նավասարդյանը

Հունվարի 28-ին Արա լեռը բարձրանալիս տուժած 38-ամյա Էդգար Նավասարդյանը ծանր վիճակում գտնվում է «Արմենիա» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում: «Արմենիա» ԲԿ-ից Henaran.am-ը տեղեկացավ, որ հիվանդը տարբեր ծանր վնասվածքներ է ստացել՝ կոնքի կոտրվածք եւ ստորին վերջույթների (ազդոսկրերի) բազմաթիվ ջարդվածքներ: Նրան վիահատել են եւ կմախքային ձգում տեղադրել, սակայն Էդգարին օրթոպեդիկ կոնստրուկցիաների կիրառմամբ եւս մեկ բարդ վիրահատություն է սպասվում:

Հիշեցնենք, որ հունվարի 28-ին Արա լեռը բարձրանալիս 18 հոգանոց խումբը ձնաբքի մեջ էր ընկել: Արշավախմբի անդամներից մեկը՝ Նաիրի Սիմոնյանը, մահացել է, 22-ամյա Հրաչյա Հարությունյանն ու 38-ամյա Էդգար Նավասարդյանը մի շարք վնասվածքներ են ստացել: 

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ