27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

«Երևի թե փող է պետք հերթական անգամ սփյուռքից խնդրելու, կորզելու»

Պատմաբան Վահրամ Թոքմաջյանը գտնում է, որ նոր Սահմանադրությունը երբ փոխվում էր 2015 թ-ին, ստացվում էր, որ վճռական լծակները՝ և՛ արտաքին քաղաքականության, և՛ ներքին քաղաքականության, անցնում էին գործադիր մարմնին՝ կառավարությանն ի դեմս վարչապետի: «Եվ Սերժ Սարգսյանի ուղերձը շատ հստակ էր՝ Սահմանադրությունը փոխելով. նա չէր պատրաստվում իր իշխանությունը զիջել, չէր ուզում գնալ Լուկաշենկոյի կամ Նազարբաևի ճանապարհով՝ ֆորմալ առումով երրորդ անգամ դառնալ նախագահ, բայց փաստացի ապրիլին գործընթացներից հետո նա կդառնա նախագահ և վարչապետ միաժամանակ»,-Henaran.am-ի հետ զրույցում նկատեց նա:

Ըստ պատմաբանի՝ նախագահ Սերժ Սարգսյանն արդեն իր խոսքում այդ մեսիջը հղել է հասարակությանը, որ ապագա նախագահը պետք է լինի ապաքաղաքական, պարզապես գեղեցիկ, ներկայանալի կերպար, ով նաև արցախյան հարցում որևէ լծակ չի կարող ունենալ բացի շարքային հանդիպումներից՝ որպես նախագահ: «Արցախյան հարցի հետ կապված՝ լծակ չունեն նույնիսկ Սերժ Սարգսյանն ու Ալիևը, բայց եթե գործընթացները զարգանան կարգավորման ուղիով, պատասխանատվությունն ընկնում է Սարգսյանի վրա, բայց ոչ միանձնյա, որոշումն ընդունում է խորհրդարանն, ու հասարակությունը չի թիրախավորի միայն Սարգսյանին»

Հարցին, թե ինչու է շեշտվում, կարևորվում, որ սփյուռքի համար ընդունելի թեկնածու լինի, Վահրամ Թոքմաջյանը պատասխանեց. «Ես չգիտեմ սփյուռքի գործոնը ՀՀ պետականության զարգացման մեջ բացի մեկ-երկու բերագործական գործընթացներից, ցեղասպանության ճանաչման գործընթացից: Երևի թե փող է պետք հերթական անգամ սփյուռքից խնդրելու, կորզելու, աղաչելու, հերթական քիչ, թե շատ  ընդունելի ֆիգուրն է ներկայացված այդ պատճառով:

 Լևոն Տեր-Պետրոսյանի քայլի կրկնությունն է, երբ նա նշանակեց վարչապետ, հետագայում ընդունեց, որ դա արվում էր՝ քաղաքական ներքին լարվածությունը թոթափելու համար»: 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ