27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Հայաստանում Գերմանիայի պատվո հյուպատոսը գյումրեցի է /տեսանյութ/

ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպան Մաթիաս Քիսլերը պաշտոնապես հայտարարեց ԳԴՀ հյուպատոսության գործունեության մասին, նստավայրը՝ Գյումրի: Դեսպանը ներկայացրեց նաև հյուպատոս Ալեքսան Տեր- Մինասյանին և նրա գործառույթները:

ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերն էլ իր խոսքում նշեց, որ ընտրել են այնպիսի մեկին, որը տարիներ շարունակ ոչ պաշտոնապես հյուպատոսի աշխատանք է իրականացրել Գյումրիում։ Այդ պատճառով էլ Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտգործնախարարության ընտրությունն անմիջապես կանգ է առել Ալեքսան Տեր-Մինասյանի վրա։ 

Պատվո հյուպատոսի պաշտոնը կընդգրկի Շիրակի և Լոռու մարզերը: Դեսպանը նշեց, որ Հայաստանում իր դիվանագիտական գործունեության  երկուսուկես տարիների ընթացքում միշտ է զգացել Հայաստանի հյուսիսում հյուպատոսություն ունենալու անհրաժեշտությունը: Դիմել է ԳԴՀ արտաքին գործերի նախարարությանը, ստացել է համաձայնությունը, իսկ այս ընթացքում ամենադյուրինը եղել է հյուպատոսի թեկնածության հարցը: «Հյուպատոսի ընտրությունն ամենահեշտն էր, քանի որ այդ ընտրությունն անմիջապես ընկավ Ալեքսան Տեր-Մինասյանի վրա, ով մինչ այս ոչ պաշտոնապես ստանձնել է այդ դերակատարությունը այս տարածաշրջանում՝ իր կապերը Գերմանիայի հետ ստեղծելով գերմանական «Կարմիր խաչ» հիվանդանոցի հիմնադրման առաջին տարիներից, ապա տարբեր այլ ծրագրեր իրականացնելով. հատկապես Ալեքսան Տեր-Մինասյանի գործունեությունը նկատելի է մշակութային հարաբերությունների զարգացման ոլորտում»,-նշեց դեսպան Մաթիաս Քիսլերը, ապա հավելեց. –«Սա ընդամենը փոքր քայլ է ոչ պաշտոնական պատվո հյուպատոսության պաշտոնից անցում կատարելու պաշտոնական պատվո հյուպատոսի պաշտոնակալման։ Գյումրիում արդեն իսկ կա պատվո հյուպատոս իտալական կողմից, երկար ժամանակ է՝ անհրաժեշտություն կար, որ մենք ունենայինք մեր ներկայացուցիչը՝ ի դեմս պատվո հյուպատոսի մի քաղաքում, որը Հայաստանում երկրորդն է իր մեծությամբ և որը հաջողությամբ մրցակցում է մշակութային ոլորտում։ Եվ անհրաժեշտ էր, որ մենք ունենայինք մեր մշտական ներկայացուցիչը՝ ի նպաստ հայ-գերմանական հարաբերությունների էլի ավելի զարգացման»:

Շիրակի մարզում մինչ այս ևս Գերմանիայի կառավարությունը կողմից տարբեր ծրագրեր իրականացվել են հատկապես համայնքային զարգացման ոլորտում՝ տարբեր վայրերում բացվելով գրասենյակներ: Իրականացվում են նաև ծրագրեր Գերմանիայի համագործակցության՝ GIZ, ինչպես նաև գերմանական վերականգնման KFW բանկի կողմից: Բնապահպանության ոլորտում, նմանատիպ ծրագիր իրականացվում է ինչպես Արփա լճի տարածքում: Գերմանիայի դեսպանությունը ժամանակ առ ժամանակ աջակցություն է ցուցաբերում նաև գործող ոչ կառավարական՝ հասարակական կառույցներին: Իրականացվող ծրագրերից է նաև Կապսի ջրամբարի վերականգնումն ու ոռոգման համակարգի ստեղծումը, բայց հյուպատոսության շնորհիվ այս ծրագրերը կընդլայնվեն ու կհամակարգվեն:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ