08 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ուզում են հավատալ, որ կփոխվի. նախագահի ելույթն ուրախացրել է ԲՀԿ-ին

ԱԺ ԲՀԿ խմբկացության պատգամավոր, ԲՀԿ մամլո խոսնակ Տիգրան Ուրիխանյանը Henaran.am-ի հետ զրույցում հայտնեց, որ նախագահի ելույթը ուրախացրել է իրեն: Համաձայն ԲՀԿ խոսնակի` իրեն հատկապես ուրախացրել է այն, որ  իրենց կողմից առաջ քաշվող խնդիրները վերջապես օրակարգային դարձան նաև քաղաքական մեծամասնության` ՀՀԿ-ի համար, և որ ամենակարևորն է`  նախագահի համար, ով էլ համապատասխանաբար արտահայտվեց:

Պատգամավորը նշեց նաև, որ ինքը և ԲՀԿ-ն ցանկանում Է հավատալ, որ դա սկիզբ կարող է դառնալ էական  ռադիկալ փոփոխությունների համար, որոնք վերջապես կհանեն այս երկիրը զարգացման ու առաջընթացի ավելի մեծ ընթացքով նոր փուլ:

Հարցին, թե արդյոք նախագահի քննադատությունը ակնարկ էր վարչապետի փոփոխության համար, Ուրիխանյանը պատասխանեց. ‘Հաշվի առնելով բազմաթիվ իմ հայտարարություններն ու մեկնաբանությունները` կուզեի  կոռեկտության մեջ մնալ, զսպվածություն դրսևորել և զերծ մնալ այդ թեմայի շուրջ մեկնաբանություններից`  եզրակացությունները թողնելով հանրությանը’:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ