Ծառուկյանից` վարչապետի մոտ . ուշագրավ տեղափոխություն /վիդեո/
Արդեն մի քանի օր է, ինչ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող “Կենտրոն” հեռուստաընկերության լրագրող Նոննա Գրիգորյանը նշանակվել է ATV հեռուստաընկերության “Փաստ” լրատվական ծառայության պետ: Նորություն չէ, ”Կենտրոնը” անխնա քննադատության է ենթարկում Տիգրան Սարգսյանին: Վերջերս ”Փաստն” էլ հետ չի մնում` ”կոմպրոմատներ” ներկայացնելով Գագիկ Ծառուկյանի գործարար կենսագրության ” մութ” էջերից:
Թերեւս ուշագրավ ոչինչ չլիներ, եթե մամուլում չլինեին հրապարակումներ, որ վարչապետ Տիգրան Սարգսյանը “փաթեթով” գնել է մի քանի լրատվամիջոցներ, այդ թվում ATV-ին:
Henaran.am-ի հետ զրույցում Նոննա Գրիգորյանը նշեց, որ ինքը ամեն լավ առաջարկի կողմնակից է եւ արտառոց ոչինչ կադրային այս փոփոխության մեջ:
Իսկ արդյո՞ք “Փաստը” կփոխի ձեռագիրը : Առաջարկում ենք դիտել տեսանյութը: