Փորձում են հոգեբանական ճնշում գործադրել Շանթ Հարությունյանի վրա
![](https://henaran.am/wp-content/uploads/images/news/1486897_6315575_1388226300.jpg)
Շանթ Հարությունյանի նախկին կինը` Ռուզաննա Բադալյանը և Շանթի հետ ձերբակալվածների հարազատները այսօր կայացած մամլո ասուլիսի ժամանակ հնչեցրին իրենց պահանջը հայտարարությամբ` նրանք պահանջում են թույլ տալ տեսակցել կալանավորվածներին:
Ռուզաննա Բադալյանը նկատեց, որ Շանթի օրեր առաջ հայտարարած հացադուլը կապվում է նաև այս հանգամանքի հետ . “Մի քանի օր առաջ Շանթը դիմել է հարազատների այցելությունների արգելքը հանելու պահանջով: Այժմ մենք նույնպես դիմում ենք այդ արգելքը հանելու պահանջով: Հակառակ դեպքում Շանթը դիմել և դեռ կդիմի ծայրահեղ քայլերի, հիմա հացադուլ է հայտարարել, ամբողջ օրը ծխում է, և մենք մտահոգված ենք նրա առողջությամբ”:
Շանթի նախկին նկինը չի հասկանում այս մեկուսացման իմաստը.”Տեսակցելու արգելքը զուտ սովետական գործելաոճ է, ուզում են հոգեբանական ճնշում գործադրել մեր և Շանթի վրա”:
“Հայ կանանց ճակատ” նախաձեռնության անդամ Սյուզան Սիմոնյանն ընթերցեց նախաձեռնության հայտարարությունը, որտեղ ասվում է, որ իրենք պահանջում են անմիջապես միջոցներ ձեռնարկել և անհրաժեշտության դեպքում ապահովել Շանթ Հարությունյանի բժշկական օգնությունը, վերացնել այն բոլոր խոչընդոտները, որոնցով արգելում են նրանց հարազատների տեսակցությունը:
Նոյեմբերի 5-ին մյուս կալանավորվածների հարազատները կարծում են, որ նրանք էլ կմիանան հացադուլին:
Նրանք տեղեկացրին, որ այսօր տղաների կալանքը ևս երկու ամսով երկարացնում են: