Գերմանացի գործիչները պահանջել են դադարեցնել զենքի վաճառքը Թուրքիային
Մի շարք գերմանացի քաղաքական գործիչներ կոչ են արել դադարեցնել Թուրքիային զենքի վաճառքը։ «BBC Türkçe»-ի տեղեկացմամբ՝ Գերմանիայում խիստ քննադատության է արժանացել սիրիական Աֆրինում ընթացող ռազմական գործողությունների ընթացքում Թուրքիայի կողմից գերմանական արտադրության զինամթերքի կիրառումը։
Գերմանիայի և աջակողմյան, և ձախակողմյան կուսակցությունների մի շարք ներկայացուցիչներ ուշադրություն են հրավիրել այն հանգամանքի վրա, որ Թուրքիան Աֆրինում օգտագործում է «Rheinmetall» ընկերության արտադրած «Leopard» տեսակի տանկերը։
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի կուսակցության՝ «Քրիստոնյա-դեմոկրատական» միության (CDU) ներկյացուցիչ Նորբերթ Ռյոթգենը «BBC»-ի ռադիոեթերում հայտարարել է, որ Աֆրինում Թուրքիայի գործողություններն անօրինական են։ Նա կոչ է արել Գերմանիայի կառավարությանը՝ դադարեցնել Թուրքիային զենքի վաճառքը։
«Կանաչների» կուսակցության (Die Grüne) ներկայացուցիչ Ագնեշկա Բրուգերը ևս կոչ է արել անհապաղ դադարեցնել Թուրքիային գերմանական զենքի մատակարարումը։