19 Ապրիլի, Saturday, 2025
KFC

Դատախազները «Սասնա ծռերի»-ին անվանել են` վիժվածք և կենդանի /տեսանյութ/

Երեւանի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է «Սասնա ծռեր» 10 անդամի գործով դատական նիստը:

«Սասնա ծռերի»-ի անդամ  Գագիկ Եղիազարյանի պաշտպան Դավիթ Գյուրջյանը բացարկ ներկայացրեց դատախազներ Արամ Արամյանին և Պետրոս Պետրոսյանին:

Փաստաբանը նշեց, որ դատախազներն անհարգալից վերաբերմունք են դրսևորում ամբաստանյալների նկատմամբ, նրանց տարբեր որակումներ տալով. «Նրանք մեր պաշտպանյալներին դիմել են «վիժվածք», «կենդանի» բառերով»։

Դատավորը հիշեցրեց, որ նման վարքագծի համար մեղադրողների նկատմամբ նախազգուշական սանկցիա է կիրառվել և հիմա նույն հարցն է բարձրացվում բացարկի ձևով:

Փաստաբանը նշեց, որ դատախազները չեն կարողանում պահպանել հուզական հավասարակշռությունը:

Դատավորը խորհրդակցությունից վերադառնալովմերժեց միջնորդությունը:

Մանրամասները` տեսանյութում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ