29 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

«Բնակչության համար 10 դրամն էլ, 100 դրամն էլ մեծ փող է»

Հայաստանի սպառողների ազգային ակադեմիայի  մոնիթորինգի բաժնի ղեկավար Ռուբեն Հայթյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթաացքում ասաց՝ մեր երկրում առկա թանկացումների մի մասն արդարացված է կամ մասամբ արդարացված, մյուս մասն էլ բոլորովին արդարացված չէ։

«Կան երկրեր, որտեղից ներմուծում ենք այս կամ այն ապրանքը։ Եթե այնտեղ տվյալ ապրանքը թանկացել է, Հայաստանում էլ է թանկանում, բայց սա դեռ արդարացում չէ․ ինչո՞ւ են մի ապրանքը մի երկրից կամ էլ մի քանի   երկրից ներմուծում․ թող ժամանակին մտածեին նման բաների մասին ու բազմաթիվ երկրներից ներմուծում անեին։ Էկոնոմիկայի նախարարությունը պետք է այնպես անի, որ մեր բնակչությունը նման խնդիրների  առաջ չկանգնի։ Վարչապետը, խոսելով թանկացումների մասին՝ ասում է ՝ դե 10 դրամ է կամ 100 դրամ․․․ թեթև են ասում, քանի որ այդպիսի ապրելակերպ ունեն։ Բնակչության համար 10 դրամն էլ, 100 դրամն էլ մեծ փող է։ Բացի այդ՝ թանկացումները մեղմ են ներկայացնում․ իրականում խնդիրն ավելի բարդ է»,- ասաց բանախոսը։
Վերջինս շեշտեց՝ ՏՄՊՊՀ-ի գործունեությունն ուղղակի զրոյական է։ 
«Ես այդ կառույցի արդյունավետությունը չեմ տեսել»,- նշեց բանախոսը։

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ