Մի զլացեք ամանորյա գիշերը…ի՞նչ կրել
”Ամանորն ընդհանրապես կապում են տարվա կենդանակերպի հետ, իսկ 2014-ին դա կապույտ ձիու տարին է”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց նորաձևության բլոգեր Մարիաննա Քաբաբյանը: Ըստ այդմ էլ նա խորհուրդ է տալիս ամանորյա օրերին կրել կապույտ զգեստներ:
”Կապույտի բոլոր երանգներն` ամենամուգից մինչև բաց նորաձև են: Ցանակալի է կրել մուգ կապույտ կամ կանաչ թավշե զգեստներ, թավիշը կընդգծի կերպարի ճոխությունն ու տոնական լինելը, կստեղծի ամանորյա տրամադրություն”,-ասաց Քաբաբյանը:
Վերջինս շեշտեց, որ սովորաբար ամանորին նորաձև է նաև կրել կարմիր, ոսկեգույն ու արծաթագույն` իրենց ամենապայծառ գույներով: ”Դա իսկապես տոն է, այն առիթն է տարվա մեջ միակ, որի ժամանակ պետք է չզլանալ ու առավելագույնս գեղեցիկ, նորաձև, վառ փայլուն կերպարով հանդես գալ`չճանաչելով սահմաններ, ինչը խորհուդ չէի տա իհարկե առօրյայում, որը շատ ենք հանդիպում”:
Ամանորի գիշերը մեր զրուցակիցը խորհուրդ է տալիս նաև կրել խոշոր աքսեսուրաներ, անել նման դիմահարդարում:
”Հագեք վառ ու փայլուն զգեստներ, զբաղվեք ձեր կերպարով, այն դարձրեք անմոանալի ու տպավորիչ բոլորի համար”,-եզրափակեց Մարիաննա Քաբաբյանը: