Ռոբերտ Քոչարյանը Ամանորին քմահաճ չէ /վիդեո/
ՀՀ ժողովրդական արտիստ Սյուզան Մարգարյանի ընտանիքը, դստեր՝ Սիրուշոյի ամուսնանալուց հետո՝ Ամանորը դիմավորում է խնամու՝ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ընտանիքի հետ:
“Սովորական նոր տարի է, ինչպես մնացած ընտանիքներում: Մենք ենք գնում նրանց հյուր, երեխեքը՝ Սիրուշոն եւ ամուսինն են գալիս”,-Henaran.am-ի հետ զրույցում պատմեց Սյուզան Մարգարյանը:
Սալաթներ է պատրաստում, ավանդական խոզի բուդն է սեղանին լինում: Պարզվում է նախկին նախագահը քմահաճ չէ. ամեն ինչ ուտում է, նաեւ երգչուհու պատրաստածը:
Բացի ուտելուց նաեւ նվերներ են ստանում:
Զրույցի հետաքրքիր այլ մանրամասները` տեսանյութում:
Հիշեցնենք, որ Henaran.am-ը Հին Նոր տարուն կրկնում է Ամանորի օրերին թողարկված ամենահետաքրքիր հոդվածները: