30 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Որքան է եղել գնաճը

Ազգային վիճակագրական ծառայության պետ Ստեփան Մնացականյանն այսօր խորհրդարանում գնաճի վերաբերյալ կազմակերպված լսումների ժամանակ հանդես եկավ զեկույցով: Նա նկատեց, որ հունվարի 10-ին ամփոփվել են 2017 դեկտեմբերի և հունվար-դեկտեմբերի սպառողական գների ինդեքսի վերաբերյալ տվյալները, արդեն փետրվարի 5-ին կամփոփվեն հունվար ամսվա տվյալները: Ըստ այդմ՝ դեկտեմբերին նոյեմբերի համեմատ արձանագրվել է 1.5 տոկոս գնաճ, իսկ 2017 թ-ի հունվար-դեկտեմբերը նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատ  սպառողական գների ինդեքսի հավելաճը կազմել է 1 տոկոս, այդ թվում սպառման ապրանանքերն աճել է 2.1 տոկոսով, սննդամթերք ու ոչ ալկոհոլային խմիչներ խումբը՝ 4,1 տոկոսով, ալկոհոլային խմիչքներ և ծխախատը՝ 3.2 տոկոսո գնաճ, ոչ պարենային ապրանքների գների ինդեքսում նվազում է  եղել 1.8 տոկոսով:

Սպառողական գների ինդեքսի աճը կազմել է 2.6 տոկոս, այդ թվում սպառման ապրանքների գների ինդեքսն աճել է 4.2 տոկոսով, սննդամթերք և ոչ ալկոհոլային խմիչնքեր խմբում աճը կազմել է 5.2 տոկոս, ոչ պարենային խմբում՝ 1.7 տոկոս, 4 տոկոս էլ ալկոհոլային ու ծխախոտի ապրանքների խմբում:

Ստեփան Մնացականյանը հավելեց, որ հիմնական գնաճը եղել է 2017 թ-ի վերջին: 4-րդ եռամսյակում կուտակային գնաճը կազմել է 4.4 տոկոս: 

Նա տվեց նաև մեթոդաբանական որոշ պարզաբանումներ: Ըստ սպառողական գների ինդեքսի միջազգային ձեռնարկի՝ սպառողական գների ինդեքսը ինդեքսներից միակն է, որն օգտագործվում է գնաճին փոխարինող: Նա հավելեց, որ հենց այս պրակտիկան օգտագործվում է օրինակ՝ Վաշինգտոնում: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ