27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

« Ճարահատ ապավինել ենք մարող սերնդի պրոֆեսիոնալիզմին…»

«Հայաստանի 4-րդ նախագահ Արմեն Սարգսյանի դեմ ոչինչ չունեմ, ավելին՝ կարծում եմ, որ քննարկված թեկնածուների մեջ նա կարող է լինել անգամ լավագույնը:
Ինձ բոլորովին այլ բան է մտահոգում: 
…Մենք պտտվում ենք հին սերնդի ներկայացուցիչների շուրջը ու տեղում դոփում:
Համաձայնվե՛ք, որ անկախության 27 տարիների ընթացքում չստեղծվեց քաղաքական նոր ընտրանի, որը նոր շունչ կբերեր մեր երկրին, մեր հասարակությանը, նոր ուղերձ կհղեր միջազգային հանրությանը՝ Հայաստանի տեղի, դերի ու պատկերացումների մասին…
Մենք մինչ օրս, ցավոք սրտի, մնացել ենք 88-ի սերնդի հույսին, ով իր առաքելությունը թեև ժամանակին կատարել է պատվով, սակայն օբյեկտիվորեն այսօր պատրաստ չէ հանդես գալ արդի մարտահրավերներին դեմ հանդիման…
Մենք չստեղծեցինք քաղաքական նոր սերունդ, և այսօր ճարահատ ապավինել ենք մարող սերնդի պրոֆեսիոնալիզմին…
Այդ սերնդի պատմության ասպարեզից հեռացմամբ փակվելու է Հայաստանի դուռը՝ որպես պետություն…
Այս մասին մտածե՛լ է պետք, թեկուզ ուշացած…
Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը…»

Փաստաբան Նորայր Նորիկյանի գրառումը

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ