24 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Թուրքիայի հատուկջոկատայինները ներխուժել են Աֆրին

Հունվարի 20-ին թուրքերի և «Սիրիայի ազատ բանակ» խմբավորման կողմից Սիրիայի Աֆրին շրջանում սկսված «Ձիթենու ճյուղ» ռազմական գործողությունը ընթանալու է 4 փուլով։ Ըստ թուրքական «NTV» հեռուստաալիքի՝ այդ մասին հայտարարել է Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը։

Նա տեղեկացրել է, որ թուրք-սիրիական 2 անցակետերից Թուրքիայի զինուժի հատուկջոկատայինները ներթափանցել են Սիրիայի քրդերի վերահսկողության տակ գտնվող Աֆրին շրջան։

Թուրքիայի վարչապետն ընդգծել է, որ այս ռազմական գործողության նպատակն է Սիրիայի քրդերից վերցնել Թուրքիայի հետ սահմանին ընկած 30կմ խորությամբ հատվածը և այնտեղ հիմնել անվտանգության գոտի։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Թուրքիայի զինված ուժերը Սիրիա էին մտցրել տանկեր։

Միևնույն ժամանակ թուրք-սիրիական սահմանին գտնվող Թուրքիայի զինուժի հրետանին շարունակում է հրետակոծել քրդերի դիրքերը։

Թուրքական «Haberler» լրատվամիջոցը տեղեկացնում է, որ «Սիրիայի ազատ բանակը»  և Թուրքիայի զինուժը այս պահին արդեն Սիրիայի քրդերից վերցրել են 11 գյուղ:

Արաբական մի շարք աղբյուրներ պնդում են, որ թուրքական կողմը ունի 4 զոհ: Թուրքական աղբյուրները, սակայն, չեն հաստատում այդ լուրը:

Թուրքական մի շարք աղբյուրներ անդրադարձել են նաև այն հարցին, թե ինչու է օպերացիան կոչվել «Ձիթենու ճյուղ»։ Բանն այն է, որ Աֆրինի շրջանը հարուստ է ձիթեների այգիներով, որոնք երկար ժամանակ հանդիսանում են տեղի քրդական ուժերի եկամտի աղբյուրը:

Հիշեցնենք, որ պաշտոնական Անկարայի աջակցությունը վայելող «Սիրիայի ազատ բանակ» խմբավորումը Թուրքիայի օդուժի աջակցությամբ ներխուժել է Սիրիայի քրդերի վերահսկողության տակ գտնվող սիրիական Աֆրին շրջան։ Գործողության անունն է «Ձիթենու ճյուղ»։

Աղբյուր`    Ermenihaber.am
 
 
KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ