05 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

Ծիսական ուտեստների գաղտնիքը. Սեդրակ Մամուլյանը խորհուրդ տվեց/վիդեո/

Հայ խոհարարական ավանդույթների զարգացում և պահպանում հասարակական կազմակերպության նախագահ Սեդրակ Մամուլյանը այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսեց Նոր տարվա սեղանին դրվող հայկական ավանդական, ծիսական կերակրատեսակների մասին: Դրանցից շատերը այսօր չեն պատրաստվում:Մինչդեռ նախկինում ամեն ուտեստ ուներ իր խորհուրդը.”Շատ կարևոր է “Քաշիկան”, տարեհացը, ինչպես նաև մարդակերպ և կենդանակերպ գաթաների փոքրիկ տեսակները: “Քաշիկան”  հարիսայի տարատեսակ է, պատրաստվում է հավի մսից և ձավարից, սակայն պատրաստվում է առանց խառնելու: Եւ չի խառնվում, որ եկեղ տարն խառնված չլինի` պատերազմներ չլինի ”:

Սեդրակ Մամուլյանը մեկնաբանեց նաև տարեհացի և կենդանակերպ ու մարդակերպ գաթաների խորհուրդը: Նա նկատեց, որ տոլման միշտ եղել է հայ ընտանիքների սեղանին:

Մանրամասները` Henaran.am-ի տեսանյութում:

 

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ