Սա ախպերություն չէ, շանտղություն է․ Հրաչ Բերբերյան
Հայաստանի Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում նշեց՝ ԵԱՏՄ-ում այլ երկրներում ապրանքի ինքնարժեքն ավելի մատչելի է, իսկ Հայաստանում իրավիճակը բոլորովին այլ է։
«Հայաստանի խանութներում աստրախանյան ձմերուկն է հայտնվում: Սա արդեն, ժողովրդի լեզվով ասած, ախպերություն չէ, շանտղություն է»,-ասաց բանախոսը։
Ըստ նրա՝ թանկացումները ավելի են ուժգնացնելու արտագաղթի տեմպերը։
«Պետք չէ արտագաղթը կապել այսօրվա թանկացումների հետ: Երբ կունենանք շահութաբեր գյուղատնտեսություն, գյուղացիները վարկերի տակ չեն լինի, արտագաղթը չի լինի: Դրա համար պետք է ինտեսիվ գյուղատնտեսություն զարգացնել»,-ասաց Բերբերյանը։