22 Ապրիլի, Երեքշաբթի, 2025
KFC

Ես այն մարդկանցից չեմ, ովքեր այլ տիպի հարաբերությունները բերում են անձնական դաշտ. Նաղդալյան

ԱԺ ՀՀԿ խմբակցության Հերմինե Նաղդալյանն ասում է, որ ինքը գալիս է խորհրդարան աշխատանքի և անձնական հարաբերություններն աշխատավայր չի տեղափոխում այն: «Որևէ մեկի հետ հակասություն չունեմ»,-այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց նա՝ խոսելով մամուլի հրապաակումներից, թե իր ու ՀՀԿ-ական մեկ այլ պատգամավոր Արփինե Հովհաննիսյանի միջև տարաձայնություններ կան:

«Ես այն մարդկանցից չեմ, ովքեր այլ տիպի հարաբերությունները բերում են անձնական դաշտ կամ նախասիրություններով առաջնորդվում: Ես այստեղ գալիս եմ աշխատանքի և աշխատում եմ: Կարծում եմ՝ մեզանից յուրաքանչյուրին պիտի գնահատել աշխատանքի որակով», – հավելեց նա:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ