28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Չավուշօղլուն խստորեն դատապարտել է ԱՄՆ-ի և Սիրիայի քրդերի համագործակցությունը

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն մեկնաբանել է ԱՄՆ-ի որոշումը՝ Սիրիայի քրդական ուժերից նոր զորախումբ ստեղծելու մասին: 

Ըստ թուրքական «Haberler» լրատվամիջոցի՝ Թուրքիայի արտաքին գործերի նախարարը նշել է, որ ԱՄՆ-ն իրավունք չունի դաշնակցային ուժերի անունից նման որոշում կայացնել: Ըստ նրա` այդ որոշմամբ տարածաշրջանում «քաոս կստեղծվի»:

«ԱՄՆ-ն պետք է հստակեցնի՝ ում կողմից է ինքը, դաշնակիցների՞, թե՞  ահաբեկիչների: Այս հարցի շուրջ պետքարտուղար Ռեքս Թիլլերսոնի հետ խոսենք պիտի: Չմոռանանք, որ Ռաքքայում նրանք իրենց խոստումը չպահեցին: Եթե Քուրդիստանի բանվորական կուսակցության (ՔԲԿ-PKK) դեմ պայքարում եք, ապա նույնը հարկ է անել Սիրիայի քրդական Ժողովրդական ինքնապաշտպանական ջոկատների (ԺԻՋ-YPG) պարագայում: Դրանց ետևում ով ուզում է թող լինի՝ ԱՄՆ-ն, կամ այլ երկիր, մեզ դա չի հետաքրքրում»,- նշել է Թուրքիայի արտգործնախարարը:

Հիշեցնենք, որ պաշտոնական Անկարան YPG-ին և PKK-ին նույնացնում է և համարում վերջիններիս ահաբեկչական կազմակերպություններ:

Աղբյուր`    Ermenihaber.am
 
 
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ