27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

2014-ը լրջագույն փոփոխությունների տարի է լինելու

Կառավարությունն այսօր հերթական նիստում հաստատեց ՛՛Զբոսաշրջությանն աջակցության ծառայություններ՛՛ 2014 թվականի ծրագիրը և ծրագրի իրականացման միջոցառումների ժամանակացույցը: Էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը զեկուցեց, որ այս ծրագրի նպատակն է շարունակել նպաստել զբոսաշրջության զարգացմանը Հայաստանում: Նախատեսվում է 2014 թ-ին տասը տոկոսով ավելացնել զբոսաշրջիների թիվը, իսկ հյուրանոցների համարների թիվը հասցնել մինչև հազարի:

՛՛Այս տարի, մեր գնահատականներով, 12.5%  զբոսաշրջիկների աճ է արձանագրվել, 750 հյուրանոցային համար ենք ավելացրել՛՛,-հայտնեց նախարարը:

Վարչապետ Տիգրան Սարգսյանը հավելեց, որ երկու օր առաջ Մոսկվայում կնքվել է Ազատ երկնքի պայմանագիրը, որը թույլ կտա զսպել օդային չվերթների գները, դրանք իջեցնել ու հետևաբար ավելացնել  զբոսաշրջիկների քանակը:

՛՛2104 թվականը լինելու է  լրջագույն փոփոխությունների տարի այդ առումով, մի քանի ավիափոխադրողներ են հայտնելու, խոշորագույն ավիաընկերություններ չվթերներ են կատարելու Զվարթնոց օդանավակայան, գներն էլ կիջնեն ու որկան էլ կբարձրանա՛՛,-շեշտեց վարչապետը: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ