Էջմիածնի քաղաքապետը իրավական պատասխան կտա
Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը արձագանքել է լրատվամիջոցներում տարածված տեղեկատվությանը, որտեղ նշվում է, թե հարկահավաքության նոր մեթոդ է սահմանվել Էջմիածնի քաղաքապետի կողմից՝ մահացածը կթաղվի բոլոր հարկերը վճարելուց հետո.
«Մի քանի վայ լրատվամիջոց փորձում են վարկաբեկել իմ եւ Էջմիածնի քաղաքապետարանի անունը:Իրենց լրագրող համարող մի քանի հոգի ակնհայտորեն խախտում են լրագրողական եւ մարդկային էթիկայի օրենքները: Մյուս լրատվամիջոցներն էլ, առանց որեւէ ճշտումների, տարածում են ակնհայտ կեղծ տեղեկատվությունը: Ուստի մենք հարկադրված ենք դեզինֆորմացիա տարածելու ամեն մի փորձի իրավական համարժեք պատասխան տալ»,-ֆեյսբուքի իր էջում գրել է Կարեն Գրիգորյանը: