Հայազգի ֆուտբոլիստը կտեղափոխվի ՛՛Ռոստով՛՛
Հայաստանի ազգային հավաքականի եւ ՛՛Փյունիկի՛՛ պաշտպան Վարազդատ Հարոյանը մինչեւ տարեվերջ պայմանագիր կկնքի ռուսական պրեմիեր լիգայում հանդես եկող ՛՛Ռոստով՛՛ ակումբի հետ: Այդ մասին նշում են ռուսական մարզական կայքերը: Տրանսֆերի գինը եւ ֆուտբոլիստի աշխատավարձը չեն հրապարակվում:
Տեղեկություն կար, որ Հարոյանով հետաքրքրվում էր նաեւ Մոսկվայի ՛՛Սպարտակը՛՛, բայց մոսկովյան ակումբը ֆուտբոլիստին չէր դիտարկում որպես հիմնական կազմի ֆուտբոլիստ:
Նշենք, որ 21-ամյա ֆուտբոլիստը 7 հանդիպում է անցկացրել Հայաստանի ազգային հավաքականի կազմում: