07 Հուլիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Մխիթարյանը հրաշալի է. ռուսական կայքերը ուսումնասիրում են դորտմունդցիներին /վիդեո/

Չեմպիոնների լիգայի խաղարկության վիճակահանությունից հետո, երբ պարզ դարձավ, որ Սանկտ Պետերբուրգի ՛՛Զենիթը՛՛ մրցելու է Դորտմունդի ՛՛Բորուսիայի՛՛ հետ, ռուսական կայքերը սկսել են ամբողջովին ուսումնասիրել գերմանական ակումբին:

Այս անգամ ՛՛cпорт Экспресс՛՛ կայքը հարցազրույց է վերցրել դորտմունդցիների նախկին հարձակվող Լարս Ռիկենից: Վերջինս պատասխանել է նաեւ գերմանական ակումբի նորեկ Հենրիխ Մխիթարյանի մասին հարցին:

՛՛ Մխիթարյանը հրաշալի խաղացող է: Շալկե 04-ի հետ հանդիպման ժամանակ նա ցույց տվեց ֆիզիկական հիանալի պատրաստվածություն: Նա վազեց խաղադաշտի 3/4 հատվածը եւ կատարեց գոլային փոխանցում: Այդ ամենը խաղավերջում:

Այդ դրվագը առաջնությունում լավագույններից մեկն էր: Մխիթարյանը լավ տղա է, ունի հրաշալի տեխնիկա, միշտ գործում է ակումբի շահերից ելնելով:

Բորուսիան ամեն տարի խաղացողների կորուստ է ունենում, բայց Օբամեյանգի, Մխիթարյանի եւ երիտասարդ խաղացողների շնորհիվ այդ բացը լրացվում է՛՛,- նշել է Ռիկենը:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ