«Երբեք չեմ հավատացել Ձմեռ պապին, երբեք…».սիրված դերասանը անկեղծացավ/տեսանյութ/
Հեռուստասերիալներից հայտնի դերասան Կարեն Հովհաննիսյանը Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ Նոր տարի հայ մարդու համար դարձել է գլխացավանք: Դերասանը չի կարող չնկատել իր կողքին ապրող հայրենակիցների ցավը, սոցիալական ծանր պայմաններն ու հարատև պայքարը:
«Ամանորը հայ ժողովրդի համար ուրախության և տխրության տոն է նայած, թե որ ռակուրսից ենք նայում տոներին:Երեխաները ուրախանում են
գույներից, լույսերից, իսկ մեծերի համար ամեն բան ուրիշ է: Տոնը դարձել է գլխացավանք»,-նշում է երիտասարդ և սիրված դերասանը:
Դերասանը անկեղծացավ և նշեց, որ իր համար էլ տարիք է եղել, երբ ամենակարևոր օրը տարվա մեջ` Նոր տարին էր:
https://www.youtube.com/watch?v=FlNjY21QX4E
Դերասանը արդեն մի քանի տարի է, որ տոներին տանը չի լինում.«Նոր տարին էլ սովորական աշխատանքային օր է դարձել»,-ասում է:
Ազատամարտիկ հոր կերպարը Կարենին դարձրել է ռեալիստ ու պատերազմի տարիներին անցնող մարդկությունը կյանքի ուղեցույց էր:
«Երբեք չեմ հավատացել Ձմեռ պապին, երբեք…»,-նշում է Կարեն Հովհաննիսյանը:
Մանրամասները` տեսանյութում:
Պատրաստեց` Լուսին Ղազարյանը: