13 Մայիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Մխիթարյանին չի ճանաչում

Ռուսական Спорт экспресс կայքը հարցազրույց է վերցրել Վրաստանի ազգային հավաքականի նախկին խաղացող Լեւան Կոբիաշվիլիից: Վերջինս իր կարիերայի մայրամուտին հանդես է գալիս բեռլինյան ՛՛Հերտայում՛՛, ով Գերմանիայի առաջնության առաջին շրջանի վերջին տուրում հաղթանակ տարավ Դորտմունդի ՛՛Բորուսիայի՛՛ հետ արտագնա խաղում:

Ռուսական կայքը հարց է ուղղել նաեւ Հենրիխ Մխիթարյանի մասին:

՛՛Մենք ՛՛Բորուսիայի՛՛ հետ հանդիպումը շատ լավ անցկացրինք, որի շնորհիվ էլ կարողացանք հաղթանակի հասնել: Խաղից հետո ես չեմ խոսել Հենրիխ Մխիթարյանի հետ, որովհետեւ ես չեմ ճանաչում նրան: Բայց ուրախ եմ, որ նա հանդես է գալիս ՛՛Բորուսիայում՛՛:

Ինչպես Մխիթարյանին, այնպես էլ ՛՛Բորուսիայի՛՛ խաղացողներին մենք կարողացանք կանգնեցնել, որի շնորհիվ էլ կարողացանք հաղթանակի հասնել՛՛,- նշել է վրացի ֆուտբոլիստը:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ