27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Այրվող տակառներ՝ փողոցում․ ամանորյա ավանդույթները Շոտլանդիայում

Ամանորի գիշերը Շոտլանդիայի փողոցներում պետք է շատ զգույշ լինել, քանի որ սա տարվա մեջ միակ գիշերն է, երբ փողոցներով այրվող տակառներ են գլորում՝ սա խորհրդանշում է անցնող տարին։

Իսկ շոտլանդական Սթոունհեվեն քաղաքում Նոր տարվա գիշերը մարդիկ փողոցներում քայլում են՝ հսկայական այրվող գնդերը գլխավերեւում պտտելով՝ այն խորհրդանշում է արեւը, որը կմաքրի գալիք տարին։

Եվս մեկ հետաքրքիր ավանդույթ կա։ Ամանորից առաջ ընտանիքիք բոլոր անդամները կանգնում են վառվող բուխարիի կողքին, իսկ հենց Ամանորն ազդարարող զանգերը ղողանջում են, տան մեծը բացում է դուռը, ընդ որում՝ լուռ։ Այսպիսով նրան հրաժեշտ են տալիս անցնող տարուն եւ ներս թողում նոր տարուն։

Շոտլանդացիները հավատում են, որ նա, ով առաջինը ներս կմտնի, կարող է կանխորոշել՝ տարին հաջող լինի, թե ոչ։

շոտլանդիա

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ