16 Նոյեմբերի, Կիրակի, 2025
KFC

Փոստանջյանի հարցով պետք է գժանոց դիմել. Գալուստ Սահակյան

ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը ընդդիմության` քվեարկության քարտերը վերցնելը համարում է խուլիգանություն և ջեբկիրություն:

”Որեւէ մեկը իրավունք չունի վերցնել պատգամավորներին պատկանող փաստաթուղթը”,-այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Սահակյանը:

Երբ լրագրողները հիշեցրին, որ եղել են նախադեպեր, երբ նույնիսկ ամբիոնն են գրավել, Սահակյանն արձագանքեց. ”Ամբիոն գրավելը, ճվճվալը խայտառակություն է, եւ պետք է մտածել այդ մասին”:

Հարցին, թե  ՀՀԿ-ը կդիմի ԱԺ Էթիկայի հանձնաժողով ”Ժառանգություն” խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանի պահվածքի համար, Սահակյանը պատասխանեց. ”Այս դեպքում ոչ թե էթիկայի հանձնաժողով է պետք դիմել, այլ գժանոց, այնտեղ նրանց հարցերը կկարգավորեն”:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ