09 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

ԱԺ ոչ իշխանական խմբակցությունները քննարկում են հետագա անելիքները

Այս պահին ոչ իշխանական չորս խմբակցությունների ղեկավարները Աժ-ում քննարկում են հետագա անելիքները:

Այս մասին Henaran.am-ին հայտնեց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը: Նշենք, որ այստեղ կազմակերպվեց քվեարկություն, սակայն քանի որ հաշվիչ հանձնաժողովի անդամները բոլորը չէ, որ մասնակցում էին,  ընդդիմությունը հայտարարում է, որ քվեարկություն չի եղել:

ՀԱԿ պատգամավորը նշեց, թե խմբակցությունների ղեկավարները հավանաբար քննարման արդյունքում հանդես կգան հայտարարությամբ, քանի որ, ըստ նրա, հաշվարկի արդյունքները չի կարելի ճանաչել օրինական. ՛՛Հաշվիչ հանձնաժողովի յոթ անդամներից չորսը չեն մասնակցել հաշվարկին: Մենք պահանջում ենք հաշվարկը ճանչել անօրինական, քանի որ քվորում չի ունեցել: Հաշվիչ հանձաժողովում քվորում չկար, բայց իրենք համառորեն փորձում են դա անել, այս համաձայնագրի վավերացումն անօրինական է՛՛:

Հիշեցնենք, ԱԺ մեծամասնությունը քիչ առաջ քվեարկեց “Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջեւ “ՀայՌուսգազարդ” փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի առքուվաճառքի և հետագա գործունեության պայմանների մասին” համաձայնագիրը:

 

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ