27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Ընդդիմությունը շատ զգույշ հենց ՀՀԿ-ի ներսում է ձևավորվում

«Երբ դու փոշիացնում ես ու վերացնում ընդդիմությանը, քանի որ սուրբ տեղը դատարկ չի մնում, ընդդիմությունը շատ զգույշ հենց ՀՀԿ-ի ներսում է ձևավորվում»,-Henaran.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքական տեխնոլոգ Կարեն Քոչարյանը: Նա նշեց, որ մնացած ընդդիմադիրներն էլ անելու բան չունեն, քանի որ ՀՀԿ-ն է հաղթել ընտրություններում, հենց նա էլ պիտի վարչապետի հարցը լուծի:

«Բոլորն սպասում են, թե ինչ կլինի ապրիլից հետո, որպեսզի հասկանան, թե ինչ ուղղությամբ փորձեն շարժվել, չի բացառվում, որ ծնվեն նոր ուժեր, հները միավորվեն, լուծվի, գնա, դա կախված է մոտակա ամիսների զարգացումներից»,-հավելեց նա:

Հարցին, թե դրանով է նաև  պայմանավորված, որ ՏԻՄ ընտրություններում էլ ընդդիմությունը մշատպես պասիվություն է ցուցաբերում, Կարեն Քոչարյանը պատասխանեց. «ՏԻՄ-ին անգամ ամենաուժեղ ընդդիմության պայմաններում երբեք ՀՀ-ում չեն մասնակցել, 96 թ-ի ընտրություններին մասնակցել են, հետո երևանի կենտրոնում միգուցե մասնակցել են, կամ ինչ-որ մի գյուղում, օրինակ՝ «Ելքի» թեկնածուն, որ հաղթեց Նոր Կյանքում, բայց միշտ իշխող ուժն է մասնակցել, որովհետև մեր ընդդիմադիրները միշտ համարել են, որ իշխանությունը պետք է ոչ թե վերևից վերցնել, այլ ներքևից, դրա համար երբեք չեն մասնակցում:

Եթե աշխարհում ընդունված է դա քաղաքական պայքարում, ուրեմն աշխարհը հենց այնպես դա չի անում, եթե կա նորմալ քաղաքական դաշտ, ուրեմն պայքարը պետք է տարվի բոլոր մակարդակներում: Ասում են՝ դե իմաստ չկա, հետո արդեն նախագահի կամ Աժ ընտրությունների ժամանակ ՏԻ մարմիններն սկսում են իրենց ռեսուրսները օգտագործել, իսկ դա նույնիսկ ամենադեմոկրատական երկրներում են սկսում օգտագործել, ասում են՝ ադմինստրատիվ ռեսուրս են օգտագործում, է դուք էլ մասնակցեիք, օգտագործեիք ձեր ռեսուրսը»:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ