01 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Այդ օրը իշխանությունը պիտի հրաժարական տար

 ‘’Հայաստանում սեպտեմբերի երեքից հետո տեղի ունեցավ ներկա-բացակա: Արդեն առանց կասխածելու գիտենք, թե ովքեր են հայկական պետականության կողմնակիցները, և թե ովքեր են հայ ժողովրդին պետական չհամարող գործիչները՛՛,-այսօր հայ ժողովրդի և Հայաստանի անցնող տարվա ձեռքբերումների և կորուստների թեմայով հրավիրված քննարկմանն ասաց Գերագույն խորհրդի պատգամավոր Ազատ Արշակյանը:

՛՛Ես միշտ կարծել եմ, որ դա գաղտնիք է, մտածում էի, որ նման մարդիկ պետք է թաքցնեին իրենց արատը, բայց հիմա հայտարարում են այդ մասին՛՛,-հավելեց նա:

Նախկին պատգամավորը երկրորդ ձեռքբերում համարում է այն, որ իշխանությունն ինքն էր գնում դեպի անկախությանը: ՛՛Եվրոպական ինտեգրացիոն ծրագիրը շատ կարևոր բան էր, և իշխանությունը դրանով կարող էր մինչև սեպտեմբերի 3-ը հպարտանալ: Բայց սեպտեմբերի 3-ին փլվեց դա: Լավ կլիներ, որ այդ օրը իշխանությունը հրաժարական տար, մնար միայն որպես առասպել՛՛,-եզրափակեց նա:

 

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ