25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Արամը միայն շնչում էր…

Արամ Ժոռայի Ճաղարյան ՝Հերոս կիսատ է մեր տունը

Արյամբ ու քրտինքով վաստակած խաղաղություն կամ շարունակվող պատերազմ խաղաղության մեջ: 
Ինչպես՞ դիմեմ քեզ, ի՞նչ անուն տամ, ինքս էլ չգիտեմ: Ինչ անուն էլ տամ, գիտեմ, որ դու հայ զինվոր ես, հայ մարտիկ, հայ նվիրյալ հԱՅ հերոս: Մենք քո մասին չենք ընթերցում գրքերից, քեզ չենք դիտում ֆիլմերից, այլ քեզ զգում ենք……. Մնք առօրյան կազմակերպում եմ քո շնորհիվ, մենք բոլորս կանք ու ապրում ենք խաղաղ ու ապահով քո շնորհիվ:
Արամը ծնվել էր 1979-ի հսկտեմբերի 19-ին, Երևանում: Սովորել է Երևանի թիվ 186 միջնակարգ դպրոցում: Միջնակարգ կրթություն ստանալուց հետո նա ուսումը շարունակել է Կինոտեխնիկումում: Երեք տարի երգել է եկեղեցում: 1997-ի աշնանը զորակոչվել է բանակ: Արամը Մարտակերտում ծառայության էր անցել որպես հետախույզ և տիրապետել հետախույզին բնորոշ մասնագիտական գիտելիքներին: 1998-ի մայիսի 15-ի վաղ առավոտյան Արամը սովորականի պես հենակետում մարտական հերթապահություն էր անում: Լուսադեմին՝ հինգ անց երեսունի սահմաններում, նա և իր զինակից ընկերները նկատում են, որ 80 մետր սահմանի խորությամբ թփերը շարժ ում են: Խիզախ քաջորդին շարժվում է այդ ուղղությամբ, պարզելու պատճառը, սակայն, թփերի մեջ նենգ թշնամու կողմից տեղադրված ականը պայթում է Արամի ոտքերի տակ: Ընկերները նրան տեղափոխում են Արցախի, այնուհետև մայիսի 21-ին Երևանի կենտրոնական հոսպիտալ: Արամը միայն շնչում էր և երեք ամիս անգիտակից վիճակում նա միայն մեկ անգամ ոտքը շարժեց և ո՞վ գիտե թե դրանով ինչ էր ուզում ասել…
Դու, սիրելի Հերոս ԱՐԱՄ՜ հիմա էլ անելիքներ ունես. Կիսատ է մեր տունը… Քո ոգեղեն հզոր շնչով ոգևորի՛ր, զորացրո՛ւ մերօրյա վարդաններին, որ ոտքի ելնեն , դարավոր թշնամուց վերցնեն մեր պատմական Հայրենիքը՝ դրախտավայր երկիրը…
Հայ Զինվոր Դու դարձար հերոս ՝. դու սահմանդ պահեցիր նույնն է թե՝ Հայրենիքդ կամ սեփական օջախդ։ Քո նվիրումով, արիությամբ ու անձնազոհությամբ նվաճեցիր խաղաղության մեր յուրաքանչյուր օրը, քո կամքով են կոփվում մեր երկրի հաղթանակները, ազատ ու միացյալ Հայրենիքի տեսլականը։Հայ զինվոր կամ այլ կերպ ասած՝ կյանքի գնով խաղաղության պաշտպանը. նա է այսօրվա քրոնիկոնը, որը պահանջում է կյանք արժեցող խաղաղություն:Այն ցավն ու թախիծը, որը թողեցիր մորդ սրտում, անսահման է, բայց ես կարծում եմ, որ նրանք մեզ հետ կլինեն որպես մեր պահապան հրեշտակներ և կպաշտպանեն մեզ արդեն երկնքից:

25.12.2017թ 
«Միասնություն հանուն հայության» ռազմահայրենասիրական բարեգործական ՀԿ նախագահ՝ Սուսաննա Իսահակյան
«Հրադադար մարդկային կորստի ցավ» բհկ նախագահ Աղունիկ Ղուկասյան

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ