13 Մայիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Մխիթարյանի տարեվերջյան հանդիպումը

Գերմանիայի բունդեսլիգայի առաջնությունում կկայանա առաջին շրջանի վերջին տուրը:

17-րդ տուրում Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի Դորտմունդի ՛՛Բորուսիան՛՛ կմրցի Բեռլինի ՛՛Հերտայի՛՛ հետ:

Հանդիպումը մեծ նշանակություն ունի դորտմունդցիների համար, քանի որ վերջին շրջանում նրանք խիստ անհաջող են անցկացնում առաջնության վերջին հանդիպումները: բացի այդ կարեւոր է տարին հաղթանակով ավարտել: Հաղթանակը իր հերթին հնարավորություն կտա էլ ավելի հետ չմնալ ՛՛Բավարիայից՛՛ եւ ՛՛Բայերից՛՛:

Հենրիխ Մխիթարյանը նախնական տվյալների համաձայն կմասնակցի հանդիպմանը հենց սկզբից եւ կփորձի օգնել իր ակումբին հաղթանակի հասնել ամանորից առաջ:

Հիշեցնենք, որ Գերմանիայի առաջնությունը կվերսկսի մեկ ամսից:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ