01 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2026
KFC

Չի կոտրվում

Երեւանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի նորանշանակ ղեկավար  Արտակ Ալեքսանյանը այս օրերին փորձում է հանդիպումներ ունենալ բնակիչների հետ: Սակայն երիտասարդ թաղապետին կարծես բնակիչները չեն ուզում հանդիպել. համարյա մարդ չի գնում Ալեքսանյանի բակային հանդիպումներին:

Henaran.am-ի աղբյուրների փոխանցմամբ, հանդիպումը անհաջող է եղել նաեւ նրա հորեղբոր՝ Ազգային ժողովի պատգամավոր Սամվել Ալեքսանյանի թաղամասում՝ Արարատյան մասիվում:

Երիտասարդ թաղապետը, սակայն չի կոտրվում: Հանդիպումների սակավամարդությունը բացատրել է ցուրտ եղանակային պայմաններով եւ որոշել առժամանակ դադարեցնել բակային այցերը:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ