21 Հունվարի, Չորեքշաբթի, 2026
KFC

Մի վերադարձեք Դուբայից. ՀՀԿ-ը բոյկոտո՞ւմ է

Այն բանից հետո, երբ Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավորները չհայտնվեցին դահլիճում, հետևաբար և չկազմակերպվեց ՛՛Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև ՛՛ՀայՌուսգազարդ՛՛ փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի առքուվաճառքի և հետագա գործունեության պայմանների մասին՛՛ համաձայնագրի քվեարկությունը, ելույթ ունեցավ ՛՛Ժառանգություն՛՛ խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը.

՛՛ ՛՛Հանրապետականներն՛՛ այս պահին ձախողեցին, չկարողացան այնքան մարդ հավաքել, որ կարողանան կազմակերպել քվեարկությունը: Միգուցե շատ լավ է, նահանջում են, կարելի է այսպես գնահատել, ողջունելի է՛՛:

Զարուհի Փոստանջյանը հորդորեց ՀՀԿ-ական պատգամավորներին, ովքեր արտերկրում են գտնվում, չգալ ու չքվեարկել: ՛՛Հորդորում եմ նրանց, ովքեր պետք է երկուշաբթի օրը տեղեկանան այս քվեարկության մասին, հորդորում եմ նրանց, եթե Դուբայում եք կամ որևէ այլ տեղում եք հանգստանում, գնացեք, շարունակեք ձեր հանգիստը, կարիք չկա վերադառնալ, ճիշտ կլինի՝ չգաք, դա իմ հորդորն է”:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ