10 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Ռուս-հայկական խորհրդատվություններ անվտանգության խնդիրների շուրջ

Դեկտեմբերի 19-ին Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ-ում կայացան ռուս-հայկական երկկողմ խորհրդատվություններ` անվտանգության օրակարգի լայն շրջանակի խնդիրների շուրջ: Հայկական կողմից խորհրդատվություններն անցկացրեց ԱԳՆ սպառազինությունների վերահսկման եւ միջազգային անվտանգության վարչության պետ Սամվել Մկրտչյանը, իսկ  ռուսական կողմից՝ Անվտանգության եւ զինաթափման հարցերի դեպարտամենտի տնօրեն Միխայիլ Ուլյանովը:

Քննարկումների ընթացքում հանգամանալից անդրադարձ կատարվեց Եվրոպայում սովորական սպառազինությունների վերահսկման ռեժիմի առկա խնդիրներին, գործող պայմանագրի արդիականացման բանակցային գործընթացի հեռանկարներին:

Կողմերը մտքեր փոխանակեցին վերջերս ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում հաստատված Զենքի առեւտրի պայմանագրի, Եվրոպայում հակահրթիռային պաշտպանության համակարգի ծավալման խնդիրների եւ Սիրիայի շուրջ ընթացող զարգացումների վերաբերյալ:

Դիրքորոշումներ ներկայացվեցին 2014թ. մարտին Հաագայում կայանալիք Միջուկային անվտանգության գագաթաժողովի օրակարգային հարցերի շուրջ:

Բանակցությունների ընթացքում ընդգծվեց հայ-ռուսական դաշնակցային փոխգործակցության հետագա խորացման եւ ՀԱՊԿ-ի շրջանակներում համագործակցության կարեւորությունը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ