30 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

«Էն ոջիլի անեկդոտը չգիտե՞ս». լրագրողը «հարձակվել» է գեներալի վրա

Մամուլում այսօր՝ դեկտեմբերի 22-ին հրապարակվել է տեղեկություն, ըստ որի  Ազգային ժողովում միջադեպ է տեղի ունեցել ԱԺ պատգամավոր, Արցախի հերոս, գեներալ Մանվել Գրիգորյանի և «Հրապարակ» օրաթերթի լրագրողի միջև:

Հրապարակման մեջ նշվում է, որ գեներալը հարձակվել է լրագրողի վրա՝ նրան անվանելով ոջիլ, հիվանդ, նույնիսկ փորձել է հարվածել, բայց ընկերները թույլ չեն տվել՝ հիշեցնելով․ «Մանվել ջան, գեներալ ջան ԶԻԼ-իդ մեջ չես, հանգստացի»։ 

Այս առնչությամբ Henaran.am-ի թղթակիցը պարզաբանում խնդրեց Մանվել Գրիգորյանի օգնական և մամուլի պատասխանատու Վարդան Վարդանյանից:
«Գեներալ Մանվել Գրիգորյանին ճանաչողները կհավաստեն, որ նա ունակ չէ կնոջ վրա ձեռք բարձրացնել:Դա նրա արժեհամակարգին դեմ է, քանի որ նա այդ կանանց և աղջիկների համար է ողջ կյանքում պայքարել: Ես ինքս ներկա եմ եղել միջադեպին ու կարող եմ հավաստել, որ լրագրողը կեղծում է կատարվածը և զրպարտում գեներալին: Այնտեղ էլի մարդիկ կային ու կհավաստեն»,-նշեց Վարդան Վարդանյանը:

Վարդանյանի խոսքով՝ լրագրողը հետապնդել է գեներալին, որը իր տեսակի մեջ «հարձակում էր» ու անընդհատ կրկնել է նույն հարցը.«Ոջիլ ասելով ո՞ւմ նկատի ունեիք»: Գեներալը արձագանքել է, թե մարդկանց նկատի չուներ, այլ հենց միջատներին՝ «Էն  ոջիլի անեկդոտը չգիտե՞ս»,-կատակել է գեներալը:

Վարդանյանի փոխանցմամբ՝  լրագրողը հետապնդել է Մանվել Գրիգորյանին մինչև նրա աշխատասենյակի դռան մոտ.«Երբ լրագրողը խանգարեց Մանվել Գրիգորյանին մտնել աշխատասենյակ՝ գեներալը չդիմացավ ու ասաց.«Աղջիկ ջան դու հիվանդ ես»: Դրանից հետո ես դուրս եկա և լրագրողին բացատրեցի, որ եթե քաղաքակիրթ հարցազրույց է ուզում թող հիմա էլ գա աշխատասենյակ և հարցերը ուղղի գեներալին: Լրագրողը հրաժարվեց և հեռացավ: Ես այդ վարքագծի մեջ գեներալի վրա ցեխ շպրտելու միտում եմ տեսնում»,-եզրափակեց Վարդան Վարդանյանը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ