09 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

՛՛Կարգը փոխվե՞լ է, տեղյա՞կ չեմ՛՛

ԱԺ Ժառանգություն խմբակցության պատգամաոր Ռուբիկ Հակոբյանը այսօր ԱԺ-ում ՀՀ էնէրգետիկայի ու բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանին տվեց խորհրդարանական միջանցքերում ու հասարակության մեջ թափառող հարց: ՛՛Չե՞ք կարծում, որ գազի սակագինը բարձրացնելը ու ժողովրդին տեղյալ չպահելը Սահմանդրության կոպիտ խախտում է ու ենթադրում է պատասխանատվություն՛՛:

Արմեն Մովսիսյանը պատասխանեց. ՛՛Գազի գինը երևի նկատի ունեք, հա՞: Որևէ օրենքով նախատեսված չէ, որ գազի գնի բարձրացումը կամ բանակցությունները պետք է ներկայացվեն ԱԺ-ին: Ներկայացվում են արդյունքները, որոնք ներկայացված են՛՛: Նա նշեց, որ եթե ԱԺ-ը համաձայն չէ քսան տոկոս վաճառքի հետ, կարող է չվավերացնել այն: 

Ի դեպ, բավական լարված քննարկմանը շատ պատգամավորներ տեղից խոսում էին, նախարարը առանց հերթի պատասխանում էր: ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը կատակով ասաց. ՛՛Կարող է՝ փոխե՞լ եք կարգը, ես տեղյակ չեմ: Ով երբ ուզում է, որտեղ ուզում է, խոսում է՛՛:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ