25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Արմենչիկը կարող է «Գրեմմի» ստանալ . 168 Ժամ

Ամփոփելով անցնող տարին Կոմ­պոզիտորների միության նախա­գահ Արամ Սաթյանը, որպես 2017թ. առաջին կարևոր իրադարձություն, հիշատակեց միության 85-ամյա  հո­բելյանը. «Հոբելյանական տարվա շրջանակներում արեցինք երբևէ  չտեսնված մեծ փառատոն, որը բաղ­կացած էր ավելի քան 10 համերգնե­րից մոնո, սիմֆոնիկ, կամերային, մանկական, էստրադային ժանրերի ընդգրկմամբ: Կարևորն այն է, որ կոմ­պոզիտորները կարողանում են աշ­խատել և լսարանին հասցնել  իրենց աշխատանքը»:

Նրա խոսքով ինչպես և ակնկալ­վում էր, տարին առանձնապես չէր տարբերվում նախորդներից, այս տարի շատ կոմպոզիտորներ պարգևատրվեցին: Մինչ պարոն Սա­թյանը թվարկում էր այս կամ այն պարգևատրման արժանացած կոլե­գայի անունը, թերթը հիշեցրեց ինքը ևս պարգևատրվողների շարքե­րում  է Հայրենիքին մատուցած ծա­ռայությունների համար առաջին աս­տիճանի մեդալով, «ճիշտ ասած, ինձ համար անսպասելի էր, երբեք չեմ մտածել այդ մասին կտա՜ն, կտան… Մեզ մոտ կոչումապաշտություն կա, բայց կոչումով ոչինչ չի որոշվում, այլ ճանաչվածությամբ, կատարած աշ­խատանքով»:

Պարոն Սաթյանը մտահոգություն ունի մեզանում իսկական արժեքնե­րը փոխարինվել են ուրիշ արժեքնե­րով. «Արմենչիկին կոչում շնորհելով արժեքի փոփոխություն է կատար­վում: Երբ արժեքները խախտված են, ուրեմն բնական է, որ այդպիսի իրա­վիճակում մեր կատարած աշխա­տանքն այլ կերպ է ներկայացվում: Բնական է, որ Արմենչիկին «Գրեմմիի» չեն ներկայացնի, բայց նա կա­րող է հանգիստ ներկայանալ  այդ մր­ցանակաբաշխությանը: Եթե Արմենչիկը կարդա այս հրապարակումը, ուրեմն մյուս տարի կներկայանա «Գրեմմիի» և կարող  է նաև ստանալ  այդ մրցանակը»:

Մանրամասներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ