28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Ընդդիմությունը դիմել է ընդդիմությանը, մեզ չի դիմել. Ա. Վարդանյանը՝ «Ելքից»

«Որևէ քննարկում չենք արել ոչ մեր կուսակցությունում, ոչ մեր գործընկեր կուսակցության հետ»,-ի պատասխան Henaran.am-ի հարցին, թե ՀՅԴ-ն սեփական նախագահի թեկնածու կառաջադրի, ինչպես անում է ընդդիմադիր «Ելք» դաշինքն, ասաց ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյան:

Նա ընդգծեց՝ դեռ որոշում չունեն, ժամանակը կգա, կտեղեկացնեն իրենց որոշման մասին: Ինչ վերաբերում է «Ելք»-ի` նախագահի թեկնածու առաջարկին, ապա նա ասաց. «Ընդդիմության իրավունքն է: Եթե հիշում եք, «Ելք» դաշինքը նաև ԱԺ նախագահի թեկնածու էր առաջարկել, կարծեմ՝ 9 ձայն ստացավ: Ինձ համար, եթե որևէ նախաձեռնություն ես անում, ապա դա պետք է ունենա հեռանկար, բայց իրենք այլ կերպ են մտածում, իրենց իրավունքն է»:

Աղվան Վարդանյանը կարծում է, որ եթե նույնիսկ «Ելք» դաշինքին հաջողվի համոզել «Ծառուկյան» կուսակցությանը, նրանք կունենան 40 ձայն, իսկ ՀՀ-ում 40 ձայնով նախագահ չի ընտրվելու, նախագահ ընտրվելու է ¾-րդով առաջին փուլում, եթե չեղավ առաջին փուլում չընտրվեց հաջորդ փուլերը կլինեն 2/3 և այլն, իսկ 40 ձայնով ոչ մի կերպ 51 տոկոս չի կազմում: Հարցին` ինչո՞ւ գոնե նախագահի պաշտոնն իշխանությունը չի տալիս ընդդիմությանը` հաշվի առնելով այն փաստը, որ նախագահն այդքան լիազորություններ չի ունենալու,  Վարդանյանն ասաց, որ ընդդիմությունը իրենց չի դիմել այդ հարցով: «Ընդդիմությունը դիմել է ընդդիմությանը, որպեսզի միավորվեն, թող իրենք միավորվեն ամբողջովին նոր այդ հարցը կքննարկենք»,- ասաց նա:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ